Հոկտեմբերի 15-ը Գյուղացի կանանց միջազգային օրն է

Գյուղացի կանանց միջազգային օրը, որը ամեն տարի հոկտեմբերի 15-ին է նշվում, նպատակ ունի հասարակությանը հիշեցնել, թե ինչքան շատ բանով են իրենք պարտական գյուղի կանանց եւ ինչ արժեքավոր է նրանց աշխատանքը։ Գյուղում բնակվող կանայք ամբողջ երկրագնդի բնակչության ավելի քան մեկ քառորդն են կազմում։ Նրանք կարեւոր դեր են կատարում պարենամթերքի արտադրության, գյուղական տեղանքի կայունության զարգացման գործում։ Ընդ որում ոչ միայն զարգացած, այլեւ զարգացող երկրներում։ Բացի դրանից նրանք կատարում են երեխաների, տարեց մարդկանց ու հիվանդների խնամքի աշխատանքների մեծ մասը։ Բայցեւայնպես նրանք հաճախ հնարավորություն չեն ունենում պաշտպանել հողի իրենց իրավունքը, զրկված են լինում կարեւոր ծառայությունների՝ օրինակ բուժսպասարկման, վարկերի ու կրթության հնարավորությունից։ Նրանց կարեւոր ավանդը հասարակական կյանքում շատ երկրներում անտեսանելի է մնում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.