Կատալոնիայի կառավարության ղեկավարը խուսափել է Մադրիդի վերջնագրի մասին հարցին պատասխանելուց

Կատալոնիայի շրջանային կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Ֆրանկոյի ռեժիմի կողմից գնդակահարված կատալոնացի անջատողական Լուիս Կոմպանիսի հիշատակման արարողության ժամանակ, խուսափել է Մադրիդի վերջնագրի մասին հարցի պատասխանելուց: Այս մասին հաղորդում է DW.com-ը՝ նշելով, որ Կենտրոնական կառավարությունը մինչև հոկտեմբերի 16-ի 12:00-ն պահանջում է պարզաբանել, թե արդյոք ինքնավար մարզում անկախություն հռչակվել է, թե ոչ: Պուչդեմոնը միայն հայտարարել է, որ Կատալոնիան ապրում է «ծանր, բայց հույսով լի ժամեր»: «Հաստատում եմ մեր հավատարմությունը խաղաղությանը, սառնասրտությանը, ինչպես և վճռականությանն ու ժողովրդավարությանը», - աղբյուրը մեջբերում է Պուչդեմոնի խոսքը: Հոկտեմբերի 11-ին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պահանջել է հստակեցնել՝ անկախության մասին հայտարարություն արվել է, թե ոչ, նախքան Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.