Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 37-ի

Կալիֆոռնիայում մի քանի օր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37-ի: Ինչպես հաղորդում է NBC News-ը, կրակը տարածվել է նահանգի շուրջ 90 000 հեկտար տարածության վրա: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ 200 մարդ անհետ կորած է համարվում: Անընդհատ տարածվող կրակը նաև զանգվածային տարհանումների պատճառ է դարձել մի շարք շրջաններում: Հաղորդվում է, որ Կալիֆոռնիայում տարածված անտառային հրդեհները խոշորագույնն է վերջին 84 տարում տեղի ունեցած հրդեհներից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.