Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենաուժեղ անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 40-ի. կան հարյուրավոր անհետ կորածներ (լուսանկարներ)
Մեկ շաբաթաից ավելի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային հատվածում մոլեգնող անտառային հրդեհներից զոհերի թիվն աճել է՝ հասնելով 40-ի, տեղեկացնում է Los Angeles Times-ը:
Օդերևութաբանների պնդմամբ՝ հրդեհների շարունակվելու հավանականությունը մեծ է ուժեղ քամու ու օդում խոնավության ցածր մակարդակի պատճառով:
Նշվում է, որ անցած 84 տարվա ընթացքում սա Կալիֆոռնիայում անտառային հրդեհների բռնկման խոշորագույն դեպքն է:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրդեհի հետևանքով այրվել է 5.700 շինություն, կան հարյուրավոր անհետ կորածներ: