Լուկաս Վասկես. Իսկոն փողոցային ֆուտբոլ է խաղում, նա չի թաքցնում իր էությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսը մեկնաբանել է Պրիմերայի 8-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը՝ գովեստի խոսքեր ասելով իր թիմակից Իսկոյի հասցեին:   «Իսկոն փողոցային ֆուտբոլ է խաղում, նա չի թաքցնում իր էությունը: Նրա կողքին հաճելի է հանդես գալ: Իսկոն հիանալի մարզավիճակում է, հույս ունեմ, որ այդպես էլ կշարունակվի»,-Վասկեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն:   Հիշեցնենք, որ Իսկոյի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ էր դարձել Կրիշտիանու Ռոնալդուն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.