Լոնդոնում գողերը հատուկ սարքի միջոցով ավելի քիչ քան 60 վայրկյանում առևանգել են թանկարժեք BMW-ն (լուսանկարներ, տեսանյութ)

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք, որում երևում է՝ ինչպես է երկու գողի հաջողվում ավելի քիչ, քան 60 վայկյանում առևանգել մոտ 90.000 դոլարանոց BMW մեքենան՝ դրա անվտանգության համակարգին «խաբելով» հատուկ սարքի միջոցով: Աղբյուրը մանրամասնում է, որ գողերը կիրառել են այնպիսի սարք, որը կարողանում է առանց բանալի բացվող-փակվող մեքենային հատուկ ազդակ ուղարկել, «խաբել» անվտանգության համակարգին ու ստիպել բացել դռները: Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնում: Թանկարժեք մեքենայի տերը պատմել է, որ փոխադրամիջոցը ձեռք էր բերել մեկ ամիս առաջ: «Ես ննջասենյակում քնած էի, երբ հանկարծ լսեցի շարժիչի ձայնը: Հասկացա, որ ինչ-որ մեկը գործի է դրել մեքենաս, գնացի պատուհանի մոտ: Անմիջապես վազեցի ներքև, բայց մեքենաս արդեն չկար»,-պատմել է նա:   The two men were captured on CCTV approaching the front of one victim's house, with their faces clearly visible   The man wearing black gloves then reaches below the driver's side door and immediately manages to get inside the car  The second man begins waving what is thought to be a black-coloured signal amplifier around the front of the victim's house  The man continues waving the device around the front of the victim's house as his partner in crime waits inside the BMW In less than a minute, the thieves managed to get inside the man's car and drive away with the £50k motor ¿ all without being in possession of the key fob 
Մեկնաբանություններ