Լիվերպուլը և Բարսելոնան կպայքարեն Վան Դեյկի տրանսֆերի համար

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, «Լիվերպուլը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ծառայություններով:   Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի սկաուտներն ակտիվորեն հետևում են 26-ամյա ֆուտբոլիստի գործողություններով: Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց անգլիական ակումբին վճարել 50 մլն ֆունտ ստերլինգ:   Բացի այդ, «Լիվերպուլը» չի կորցնում հոլանդացի պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու հույսերը: Ամենայն հավանականությամբ, Վան Դեյկը կլքի «Սաութհեմփթոնը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Մեկնաբանություններ