Լացիոյի դարպասապահ. Ենթադրում էի, որ Դիբալան աջ անկյունը կհարվածի (տեսանյութ)

«Լացիոյի» դարպասապահ Թոմաս Ստրակոշան պատմել է, թե ինչպես է կարողացել հետ մղել հարձակվող Պաուլո Դիբալայի իրացրած 11-մետրանոցն Ա Սերիայի 8-րդ տուրի` «Յուվենտուսի» հետ խաղի 97-րդ րոպեին:   Հիշեցնենք` «Յուվենտուսը» կարող էր փրկվել պարտությունից, սակայն Դիբալան վրիպեց և հանդիպումն ավարտվեց «Լացիոյի»` 2:1 հաշվով հաղթանակով.   «Ես շատ վշտացա, երբ «Յուվենտուսը» 11-մետրանոցի իրավունք վաստակեց, քանի որ նրանք արժանի չէին ոչ-ոքիի: Մարզչական շտաբի հետ մենք ուսումնասիրել էինք Դիբալայի իրացրած 11-մետրանոցներն, ու ենթադրում էինք, որ նա կհարվածի ինձնից աջ տեղակայված անկյունը:   Ես խոսել էի նաև հորս հետ, որը նույնպես դարպասապահ է եղել, և արդյունքում կարողացա հետ մղել այս 11-մետրանոցը: Սա կարիերայիս 5 լավագույն սեյվերից մեկն էր»,- ալբանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.