Ինդոնեզիայում դարպասապահը մահացել է թիմակցի հետ բախման պատճառով (տեսանյութ)
Ինդոնեզական «Պերսելայի» դարպասապահ Չոյրուլ Հուդան ներքին առաջնության խաղի ընթացքում բախվել է իր թիմակցի՝ Ռամոն Ռոդրիգեսի հետ:
Դարպասապահը գլխի և վզի ծանր վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով մահացել է հիվանդանոց տանող ճանապարհին:
Նշենք, որ Հուդան փոխարինվել է առաջին խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին: Հանդիպումն ավարտվել է «Պերսելայի» հաղթանակով՝ 2:0: