Իմոբիլե. Հաճելի է ընդհատել Յուվենտուսի անպարտելի շարքը սեփական հարկի տակ

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կիսվել է տպավորություններով Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո:   Հանդիպումը կայացել է Թուրինի «Յուվենտուս» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի` 2:1 հաշվով հաղթանակով.   «Ցանկանում եմ վայելել այս պահը թիմակիցներիս հետ, մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Ես հարձակվող եմ, իմ խնդիրը գոլ խփելն է:   Հաճելի է խաղալ այսպիսի թիմակիցների հետ: Սա ահռելի նվաճում է, «Յուվենտուսը» 2015 թվականի օգոստոսից ի վեր առաջին տնային պարտությունը կրեց, շատ հաճելի էր ընդհատել նրանց այդ սերիան:   Հաղթանակը մեզ վստահություն կտա սեփական ուժերի նկատմամբ և բարձր ոգի: Գիտեինք, որ մենք արտակարգ թիմ ունենք, բայց պետք է բարելավենք մեր մտածելակերպը»,- ասել է Իմոբիլեն «Sky Sport Italia»-ի եթերում:   Հիշեցնենք` «Յուվենտուսի» հետ խաղում Իմոբիլեն դարձել է դուբլի հեղինակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.