
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կիսվել է Ա Սերիայի 8-րդ տուրի` «Միլանի» հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքներով:
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի կունենա հոկտեմբերի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին.
«Դերբին միշտ առանձնահատուկ իրադարձություն է, ամբողջ քաղաքում զգացվում է խաղի մոտալուտ մեկնարկը: Կրակոտ խաղ կլինի:
Դեռևս թիմը հաղթում է, ես երջանիկ եմ: Թիմային արդյունքների համեմատ` արդյունավետությունն ինձ շատ ավելի քիչ է հետաքրքրում: Մարզչի և նրա օգնականների օգնությամբ մենք ամեն օր աճ ենք գրանցում:
Ես «Ինտերի» ավագն եմ, սա իմ 5-րդ մրցաշրջանն է: Դերբին ինձ ստիպում է էլ ավելի մեծ պատասխանատվություն զգալ»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն: