ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ. ՌԴ նախագահ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միջխորհրդարանական դաշինքի գագաթնաժողովում հայտարարել է, որ ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ, հաղորդում է Ինտերֆաքսը: ՌԴ նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը քննարկել պետությունների կողմից Սիրիա ուղարկվելիք հումանիտար օգնության ծավալները: «Ըստ իս միջազգային հանրությունը պետք է մտածի Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ և թե ինչ մեթոդներով օգնություն պետք է տրամադրվի ուղղված երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, պետինստիտուտների ամրացմանը և այլն»,- նշել է Պուտինը:
Մեկնաբանություններ