Թուրքական բանակն ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում

Թուրքական բանակը ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում՝ նպատակ հետապնդելով շրջափակման մեջ առնել քրդական տարածքները և հետ պահելու Ռուսաստանին Իդլիբ սահմանային նահանգի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելուց: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին տեղեկացնում են սիրիական ընդդիմադիր ուժերն ու ականատեսները: Թուրքական զորքերի ջոկատներից մեկը Սիրիա է ներխուժել հինգշաբթի: Դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարից հետո առաջին ներխուժում է Թուրքիայի կողմից: Զրահամեքենաներն ու այլ զինատեսակներ և շուրջ 200 զինվոր է տեղափոխվել Իդլիբ: Հիշեցենք, որ նախօրեին Դամասկոսը պահանջել էր Թուրքիային դուրս բերել իր զորքերը Իդլիբ նահանգից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.