Թենիս. Ռոջեր Ֆեդերերը՝ Շանհայի Մասթերսի հաղթող

Աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Շանհայում կայացած «Մասթերսի» եզրափակչում հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 6:4, 6:3:   1 ժամ 12 րոպե ընթացած խաղում Ռոջերը կատարել է 10 էյս և 3 բրեյք: Այսպիսով, շվեյցարացու և իսպանացու միջև անձնական հաշիվը դարձավ 15:23՝ հօգուտ Նադալի:   Նշենք, որ սա Ֆեդերերի կարիերայի 94-րդ տիտղոսն էր ու 6-րդն ընթացիկ մրցաշրջանում: Ֆեդերերն այս հաղթանակի շնորհիվ կստանա 1 մլն դոլար և 1000 վարկանիշային միավոր:
Մեկնաբանություններ