Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ օրական 3 ժամից ավել աշխատելն անիմաստ է

Բրիտանացի հետազոտողները հարցում են անցկացրել շուրջ 2000 գրասենյակային աշխատակցի շրջանում և պարզել են, որ նրանց մեծամասնությունը աշխատանքային օրվա ընթացքում արդյունավետ աշխատանք է կատարում 3 ժամից ոչ ավելի ժամանակահատվածում: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, հարցման սկզբում բոլոր պատասխանողներին հարցրել են, թե արդյոք իրենք իրենց արդյունավետ աշխատող են համարում ողջ օրվա ընթացքում: Հարցմանը մասնակցողների 79 տոկոսն այդ հարցին բացասական պատասխան է տվել: Այնուհետև գիտափորձի հեղինակները խնդրել են նշել այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատակիցներն իսկապես արդյունավետ աշխատանք են կատարում: Պատասխանների արդյունքում նրանք ստացել են 2 ժամ 53 րոպե միջին արդյունքը: Աշխատակիցների մեծ մասը նշել է, որ չի կարող հրաժարվել տարբեր ժամանցային միջոցներից և ընդմիջումներից, որոնք էլ ավելի են նպաստում աշխատունակության ակտիվացմանը:
Մեկնաբանություններ