Բազուկի օգտակար հատկությունները

Բազուկը մեր սննդակարգի անհրաժեշտ բաղադրիչներից է: Ձմռան-գարնան շրջանում այն հիանալի կերպով լուծում է հիպովիտամինոզի խնդիրը: Նույնիսկ խաշած վիճակում այն պահպանում է վիտամինները, որոնք օրգանիզմը սովորաբար ստանում է թարմ մրգերից և հատապտուղներից: Եվ սա այս կարմիր պտուղի միակ առավելությունը չէ, այն նաև ունակ է լուծել մի շարք առողջական խնդիրներ: Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի նորմալացում Բազուկը պարունակում է С, В1, В2, В12 վիտամիններ, ինչպես նաև ֆոսֆոր, մագնեզիում, կալիում, յոդ: Այս բոլորը անհրաժեշտ են սակավարյունության կանխման համար: Իսկ բետաինը՝ բազուկի հակաբորբոքային բաղադրիչը, կանխարգելիչ դեր է խաղում սրտի և ուղեղի կաթվածից: Օրգանիզմի դետոքսիկացիա Բազուկը օրգանիզմից հանում է տոքսինները, միաժամանակ կարգավորում է աղեստամոքսային համակարգի և լյարդի աշխատանքը: Այս հրաշք բանջարը պայքարում է նաև ճարպակալության դեմ և օգնում քաշ կորցնելուն: Կարգավորում է ճնշումը Բազուկը խթանում է արյան հոսքը, անոթները դարձնում է ավելի էլաստիկ և դանդաղեցնում է դրանց ծերացման գործընթացը: Բացի այդ, այն օրգանիզմից հանում է վնասակար խոլեստերինը: Օգտակար է հղիների համար Բազուկն իր մեջ պարունակում է ֆոլաթթու, որն անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին մինչ հղիանալը և հղիության սկզբնական փուլում: Բազուկի տերևների զարմանալի հատկությունները Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել ոչ միայն պտուղը, այլև ցողունը՝ տերևների հետ: Դրանց մեջ կա վիտամին U, որը անհրաժեշտ է օրգանիզմին քրոնիկ գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում: Բացի այդ, դրանց կանոնավոր օգտագործումը նպաստում է հիշողության լավացմանը և կենտրոնացվածության մակարդակի բարձրացմանը: Բուժում է վահանաձև գեղձի հիվանդությունները Յոդի առկայության շնորհիվ, այս բանջարը խորհուրդ է տրվում վահանաձև գեղձի հետ խնդիրներ ունեցող մարդկանց, ինչպես նաև աթերոսկլերոզով տառապողներին: Քանի որ բազուկը քաղցր բանջար է, դիաբետի դեպքում այն պետք է զգուշորեն օգտագործել:
Մեկնաբանություններ