Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջը մեղադրելով իրեն սպանելու փորձի մեջ

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, դերասանն ասել է, որ կինը ցանկանում է վերջնականապես տիրանալ իր ունեցվածքին: Mash թելեգրամ-ալիքի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին Ջիգարխանյանը կնոջ անունով է գրանցել այն ամենն, ինչ իրեն է պատկանում: Աղբյուրի հաղորդմամբ՝ օրեր առաջ Ջիգարխանյանի կինը ինքն է ոստիկանություն դիմել՝ խնդրելով տուն վերադարձնել ամուսնուն, որը փախել էր տնից: Նրան հաջողվել էր գտնել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, որ դերասանին տեղափոխել էին ծանր վիճակում: Կնոջ հետ հանդիպել նա չէր ցանկացել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.