Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին` երկաթգծի ուղեփակոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, գազատար խողովակաշարից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում «Ford tranzit» մակնիշի 35 FG 425 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել միջին ճնշման 300 մմ տրամագծով գազատար խողովակաշարին, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք:
Մեկնաբանություններ