Ավստրիայում թոշակառուն փորձել է հրդեհել ընտրատեղամասը

Ավստրիայի Շտիրիա երկրամասի Հարտբերգ մունիցիպալիտետում թոշակառուն փորձել է հրդեհել ընտրատեղամասը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ «ակնհայտորեն հոգեկան շեղումներով» 77-ամյա տղամարդը տեղական ժամանակով ժամը 11:30-ին բենզինով տակառով եկել է երկրում անցկացվող խորհրդարանական ընրությունների ընտրատեղամաս: «Տղամարդը թոփել է բենզինը և ցանկացել վառել այն, սակայն նրան խանգարել են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: Նշվում է, որ տղամարդը սպառնացել է տեղում գտնվող ընտրական հանձնաժողովի նախագահին: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Մեկնաբանություններ