
Եթե դուք հագնում եք կոշիկ առանց գուլպաների, ապա կարող եք վտանգի ենթարկել ձեր առողջությունը, գրում է bbc-ն: Մասնավորապես՝ երիտասարդ տղամարդկանց մոտ սնկային վարակների աճը կապված է հենց նորաձևության այդ միտման հետ: Բժիշկ Էմմա Ստեֆենսոնի խոսքով՝ գնալով ավելի մեծ թիվ են կազմում 18-25 տարեկան այն տղամարդիկ, որոնք կոշիկներն առանց գուլպաների հագնելու պատճառով հիվանդություններ են ձեռք բերել: «Առատ քրտնարտադրության հետևանքով առաջացած խոնավությունն ու ջերմություն կարող է հանգեցնել սնկային վարակների, որոնց հետևանքները կարող են լինել բավականին տհաճ»,-ասում է բժիշկը: Խնդիրներից խուսափելու, բայց նորաձև մնալու համար համար բժիշկը խորհուրդ է տալիս նվազեցնել առանց գուլպաների կոշիկ հագնելու ժամանակը: Իսկ մինչև կոշիկ հագնելը խորհուրդ է տալիս հակաքրտինքային ինչ-որ դեղամիջոց փչեք կոշիկների մեջ: Ուշադրություն դարձրեք նաև, եթե ոտնաթաթի ինչ-որ հատվածում ցավ զգաք և ժամանակին դիմեք բժշկի: