Անդրեյ Զվյագինցևի «Չսեր» ֆիլմն արժանացել է Լոնդոնի կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակի
Տարվա ամենաշատ քննարկված ֆիլմերից մեկը՝ ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Չսեր»-ը («Нелюбовь»), արժանացել է Մեծ Բրիտանիայում խոշորագույնը համարվող Լոնդոնի 71-րդ միջազգային կինոփառատոնի (BFI London Film Festival) «Գրան պրի» մրցանակի, տեղեկացնում է The Guardian-ը:
Պարբերականը նկատում է, որ այս «գլուխգործոցը» կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ներառված միակ ռուսական ֆիլմն էր:
Նշվում է, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնի շրջանակում: Այնտեղ «Չսեր»-ն արժանացել է ժյուրիի մրցանակի:
Հեղինակավոր «Օսկար» մրցանակին առաջադրված ֆիլմը պատմում է ժամանակակից մոսկվայաբնակ ընտանիքի՝ ամուսինների դժվար բաժանության, նրանց 12-ամյա որդու ծանր ապրումների ու հանկարծակի անհետացման մասին: