Ամերիկացի հրատարակիչը 10 մլն դոլար է առաջարկել Թրամփի պաշտոնանկության համար փաստերի դիմաց

Ամերիկյան Hustler էրոտիկ ամսագրի հրատակիչ Լարի Ֆլինտը հայտարարություն է տվել The Washington Post պարբերականում՝ խոստանալով 10 մլն դոլար վճարել նրան, ով կտրամադրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանակ անելու հիմք տվող «կեղտոտ» փաստեր կամ տեղեկություններ: Ֆլինտը 71-ամյա Թրամփին «ստախոս» է անվանել ու կարծիք հայտնել, որ նրան պետք է հնարավորինս արագ պաշտոնից հեռացնել: Ֆլինտի պնդմամբ՝ նախագահը կարևոր ու պատասխանատու պաշտոններին է նշանակում իր ընտանիքի անդամներին, ինչպես նաև  նման աշխատանքի համար համապատասխան որակավորում չունեցող մարդկանց: «Իմպիչմենտը (նախագահի պաշտոնանկության գործընթաց-Tert.am) կլինի երկարատև ու դժվար, սակայն դրա այլընտրանքը՝ ապակայունացման ևս 3 տարին հանդուրժելը, ավելի վատ է: Կարծում եմ՝ իմ հայրենասիրական պարտքն է Թրամփին հեռացնել, քանի դեռ չափազանց ուշ չէ»,-ասել է Ֆլինտը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.