Ֆրանսիայում հետախույզը պատահաբար լրտեսման մասին տվյալները փոխանցել է կասկածյալին

Ֆրանսիայի տարածքային հետախուզության կենտրոնական ծառայության աշխատակիցը սխալմամբ կասկածյալ իսլամիստի մասին բոլոր տվյալները փոխանցել է հենց կասկածյալին, հայտնում RT-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Աշխատակցին հանձնարարված էր տեղեկություն հավաքել Փարիզի իմամներից մեկի մասին, որին կասկածում էին ծայրահեղականության մեջ: Ցանկանալով գործընկերոջն ուղարկել հավաքված տվյալները՝ նա շփոթել է հեռախոսահամարները և հաղորդագրությունն ուղարկել է հենց իմամին: Կասկածյալն անմիջապես պատասխանել է հաղորդագրությանը՝ նշելով, որ աշխատակիցը չունի մասնագիտական հմտություններ: Ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցներն այդ սխալի պատճառով նույնպես ստիպված են եղել դադարեցնել իրենց սեփական լրտեսությունը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.