Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում

Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, վերջինս հավաքել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամների 58 ձայնից 30-ը, որն էլ անհրաժեշտ ձայների նվազագույն սահմանն է: «Իմ առաջնահերթ քայլը ՅՈւՆԵՍԿՕ-ում կլինի մեր կառույցի նկատմամբ վստահությունը վերականգնելը ոչ միայն անդամ պետությունների, այլև աշխարհի, հասարակական կարծիքի և քաղաքացիական հանրության առաջ», - հայտարարել է Ասուլեն քվեարկությունից հետո: ՅՈւՆԵՍԿՕ-ի նախկին ղեկավարը Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան է եղել, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2009 թվականից:
Մեկնաբանություններ