Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանի հետ մասնակցել է մարզման

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենշաբաթյա անվճար մարզումներին մասնակցել են նաև օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը:   Մարզումներն, ինչպես միշտ, անցկացվել են այսօր առավոտյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կից տարածքում:   Հիշեցնենք` 2016 թվականի հոկտեմբերից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անվճար առավոտյան մասսայական մարզումներ:   Ծրագիրը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից:   Համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել առավոտյան մարզումներից.  
Մեկնաբանություններ