
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դենի Հիգինբոթեմը գովեստի խոսքեր է ասել մանչեսթերցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի ստեղծած գոլային պահերի և փոխանցումների քանակը... նա այնքան արտակարգ ֆուտբոլիստ է:
Կարծում եմ, որ Հենրիխն ավելի վստահ է դարձել: Նա վատ մեկնարկ ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն այժմ դառնում է այն ֆուտբոլիստները, ով Բունդեսլիգայում ճանաչվել էր տարվա լավագույն ֆուտբոլիստ»,- Հիգինբոթեմի խոսքը մեջբերում է «Sky Sports News»-ը: