Տարոն Մարգարյանը բարձր պարգևներ է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին

Երևանի օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Երախտագիտության մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը և աշխատակազմի կազմակերպական վարչության առաջատար մասնագետ Նվարդ Ղուկասյանը: Երևանի օրվա առթիվ, ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արմեն Սիմոնյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արա Ճորուխյանը, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վահան Խաչատրյանը, ֆինանասական վարչության ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանասական գործառույթների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Իգիթյանը, հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը և կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Ալոյանը պարգևատրվել են ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը և արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելության շրջանակում ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի և ՀՀ վարչապետի կողմից պետական բարձր պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և շնորհավորելով պարգևատրվածներին` մաղթել է նրանց անձնական և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
Մեկնաբանություններ