Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրն անպայման կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է Իվան Բոգունի անվան Կիևի ռազմական լիցեյի սաների երդման արարողության ժամանակ, հայտնում է gordonua.com-ը։ «Կասկած չկա, որ այս դեռահասների շրջանում կան ապագա սպաներ ու գեներալներ, դեսպաններ ու նախարարներ»,- ասել է Պորոշենկոն՝ դիմելով լիցեյի սաներին։ Նրա խոսքով՝ սաների շրջանում կա, «հնարավոր է», ապագա նախագահ և «հնարավոր է անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար»։ «Որովհետև Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելել է պետության ղեկավարը։ Ուկրաինան ակտիվացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունը 2014 թվականին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի և Դոնբասում զինված հակամարտության ֆոնին։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.