Շաբաթվա ընթացքում շփման գծում պապանվել է հարաբերական հանգիստ. ԱՀ ՊՆ

Հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ առանձին դեպքերում կիրառելով նաև խոշոր տրամաչափի գնդացիրներ: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում շարունակում են մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Մեկնաբանություններ