Նախագահը շնորհավորել է Կանադայի Գեներալ-նահանգապետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Նախագահն ընդգծել է, որ անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանին և Կանադային հաջողվել է կառուցել բարեկամական և բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.