Միջազգային հետազոտողների խումբը բացահայտել է՝ որքան է Պեկինն օտար երկրներին օգնություն տրամադրում. BBC

Միջազգային հետազոտողների խումբը բացահայտել է Չինաստանի հետ կապված բազմաթիվ գաղտնիքներից մեկը՝ որքան է Պեկինն օտար երկրներին օգնություն տրամադրում, հայտնում է BBC-ն: Ոչ շատ վաղուց Չինաստանն էր օտարերկրյա օգնություն ստանում: Այժմ, սակայն, այն մրցում է Միացյալ Նահանգների հետ որպես աշխարհի ամենախոշոր դոնորներից մեկը՝ ավանդական զարգացման համար տրամադրվող օգնության կամ ֆինանսական վարկերի միջոցով: Առաջին անգամ հետազոտողների մի մեծ խումբ հավաքել է Չինաստանից տարբեր երկրներ ֆինանսական հոսքերը ցույց տվող տվյալների խոշոր բազա: 140 երկրում ավելի քան 5000 նախագծերի հիման վրա հավաքված տվյալները ցույց են տալիս, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն մրցում են իրար հետ այլ երկրների տրամադրվող օգնության հարցում: Լրատվամիջոցը հավելում է նաև, որ օտար երկրներին տրամադրվող գումարի միայն փոքր մասը՝ 21 տոկոսը կարող է համարվել ավանդական օգնություն, մնացածը տրամադրվում է վարկերի միջոցով: Այսպես, 2000-2014 թվականներին Չինաստանից այլ երկրներ ֆինանսական հոսքերը կազմել են 354 մլրդ դոլար։   map map
Մեկնաբանություններ