Ճապոնիայում Սիմոե հրաբուխը ավելի քան 2 կիլոմետր բարձրության մոխրի սյուն է արտանետել

Ճապոնիայի հարավում՝ Միյաձակի և Կագոսիմա պրեֆեկտուրաների սահմանին գտնվող Սիմոե հրաբուխը 2300 մետր բարձրության մոխրի և ծխի սյուն է արտանետել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ հրաբխի շրջակայքում շարունակվում են թույլ տատանումներ գրանցվել: Խառնարանից երկու կիլոմետր շառավղով առկա է քարերի արտանետման վտանգ: Ավելի վաղ Սիմոե հրաբխի վտանգի մակարդակը փոքր ժայթքումից հետո հասցվել է երրորդ մակարդակի։ Օդերևութաբանները հրաբխի ակտիվությունը նկատել են հոկտեմբերի սկզբին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.