Հյուսիսային պողոտայում Սիրո քաղաքի տոնը նշել են ազգային երգ ու պարով

Սիրո քաղաք Երևանն իր ծննդյան օրն արևային տրամադրությունն էր սփռել մայրաքաղաքում: Տոնական տենդով էր վարակված նաև Հյուսիսային պողոտան: «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շարքում պողոտայի միանգամից մի քանի հատվածներում օրվա ընթացում կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին իր շուրջն էր համախմբել, մասնավորապես, ազգային երգ ու պարի բեմահարթակը, իսկ վարչական շրջանների երաժշտական ու արվեստի դպրոցների, ինչպես նաև մշակութային կրթօջախների սաներն ու պարային համույթները ներկայացրել են ժողովրդական պարարվեստը: Ներկաներից շատերը, հատկապես, օտարազգի հյուրերը, որոնք առաջին անգամ  են դարձել միջոցառման մասնակիցը, նշել են, որ հայկական ազգային մշակույթին ծանոթանալով՝ իրենց համար բացահայտել են մի նոր Երևան՝ սիրահարվելով սիրո քաղաքին: Պարահրապարակի ազգային տրամադրությունը շարունակել են երաժշտական հայտնի խմբերը՝ ժողովրդական մոտիվներով ներկայացված երգերով:
Մեկնաբանություններ