ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը մերժել է ներկայացված բոլոր բողոքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող չորս հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված բոլոր բողոքները:
Մեկնաբանություններ