Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում. Իրանի Մեջլիսի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարևորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին: Իրանի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Կողմերն անդրադարձել են քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի: Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր:
Մեկնաբանություններ