Կարեն Աբրահամյանը Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ՊԲ N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Նախագահ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։
Մեկնաբանություններ