Ինչպես են ամերիկացիները վարվում «Հարվի» փոթորկի ժամանակ ջրի տակ անցած մեքենաների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ Տեխաս և մյուս հարավային նահանգներում նախապատրաստվում են ավերիչ «Հարվի» փոթորկի ժամանակ ջրի տակ անցած մեքենաների ուտիլիզացմանը: Հայտնի է, որ միայն Հյուսթոն քաղաքում հավաքվել է 30.000 այդպիսի մեքենա, և սա դեռ միայն սկիզբն է: Ընդհանուր առմամբ, «Հարվի»-ի պատճառով շարքից դուրս է եկել մի քանի հարյուր հազար մեքենա, որոնք կա՛մ ուտիլիզացվելու են, կա՛մ վերանորոգվելու, կա՛մ էլ վաճառվելու են աճուրդի միջոցով: Ինչպես նշում է Big Picture-ը, սեպտեմբերի կեսից Հյուսթոնում խորտակված մեքենաները հավաքում են Royal Purple Raceway ավտոդրոմի տարածքում: Դրանց ընդհանուր արժեքը հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների: Փոխադրամիջոցների տերերն այժմ սպասում են ապահովագրական ընկերությունների՝ կրած վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշմանը: Ավտոդրոմում հավաքված մեքենաների մեջ ընտանեկան մինիվեններից, սեդաններից, պիկապներից ու քրոսովերներից զատ կարելի է հանդիպել նաև թանկարժեք մեքենաներ՝ Ferrari 458 Scuderia և 488 Spider սպորտքարեր,  Ford GT կուպե, Mercedes Gelandewagen ամենագնաց: Մեքենաների հետագա ճակատագիրը կախված կլինի դրանց վնասվածության աստիճանից: Համեմատաբար ավելի քիչ վնասվածները կվերանորոգվեն կամ կվաճառվեն աճուրդով, իսկ մնացածները կուտիլիզացվեն: Հայտնի է, որ ջրհեղեղից վնասված մեքենաներից շատերը վերանորոգվելուց հետո կհայտնվեն Արևելյան Եվրոպայում, քանի որ արևմուտքից բերված էժան փոխադրամիջոցներն այնտեղ մեծ պահանջարկ ունեն:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.