Ինչպես բարձրացնել հեմոգլոբինը

Ահա հեմոգլոբինը բարձրացնող հիմնական մթերքները։ Գազարի հյութ. ավելի լավ արդյունքի կհասնեք, եթե խմեք մեկ բաժակ շաբաթը 3-4 անգամ: Մեկ բաժակին բաժին է հասնում մոտավորապես 500 գր գազար: Ելակ և մորի. հենց թարմ հատապտուղները։ Բազուկ. այն կարելի է քերել քերիչով կամ հյութ պատրաստել։ Մեղրից, ընկույզից և լոռամրգից բաղադրատոմսը հիանալի միջոց է հեմոգլոբինը բարձրացնելու համար: Կարելի խառնել տարբեր չափաբաժիններով: Կարելի է պատրաստել քիչ քանակաով և միանգամից օգտագործել: 600x580 Որոշ խոտաբույսերի հավաքածու. վերցրեք երկու ճաշի գդալ եղինջ և մոշի տերևներ, ինչպես նաև 3 ճաշի գդալ արևքուրիկ և երիցուկի ծաղիկներ: Այս ամենը մանրացրեք, խառնեք, տեղադրեք թերմոսի մեջ և վրան 700 գր եռացրած ջուր լցրեք: Թուրմը խմեք օրը երեք անգամ մեկ բաժակ: Մասուր մեղրով. սա ոչ միայն իմունային համակարգի ու կենսունակության համար է լավ, այլ նաև հեմոգլոբինը բարձրացնելու հիանալի միջոց է: Եվ վերջապես սննդամթերքը, որը պետք է ներառված լինի ձեր սննդակարգի մեջ՝ հնդկաձավար, խնձոր, ազնվամորի, նուռ: Այս բոլորը օրգանիզմի համար անփոխարինելի մթերքներ են, և մասնավորապես՝ նպաստում են հեմոգլոբինի բարձրացմանը:
Մեկնաբանություններ