Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է Վիրջինյան կղզիների նախագահի հետ, որը հենց ինքն է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հայտարարել է, որ հանդիպել է Վիրջինյան կղզիների նախագահի՝ այսինքն ինքն իր հետ, հայտնում է CNN-ը: «Ես ասեմ ձեզ, ես մեկնեցի Տեխասից, Ֆլորիդայից, Լուիզիանայից և գնացի Պուերտո Ռիկո ու հանդիպեցի Վիրջինյան կղզիների նախագահի հետ»,- հայտարարել է Թրամփը Values Voter Summit համաժողովի ժամանակ: Այնուհետև նա հավելել է, որ «Վիրջինյան կղզիները և նրա նախագահն անհավանական մարդիկ են»: Ամերիկյան Վիրջինյան կղզիներն ԱՄՆ կառավարման ներքո է գտնվում: Ինչպես նշում է հեռուստաալիքը, նախագահը նկատի է ունեցել նահանգապետ Քենեթ Մեպին: Թրամփի ելույթի պաշտոնական սղագրությունում նրա խոսքը փոխվել է «նահանգապետի»: Դա Թրամփի առաջին «աշխարհագրական» վրիպակը չէ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում աֆրիկյան երկրների առաջնորդների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը Նամիբիան երկու անգամ «Նամբիա» էր անվանել՝ նոր երկիր հորինելով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.