Երևանի 2799-ամյակի առթիվ Տարոն Մարգարյանն այսօր մի շարք պարգևներ է հանձնել

Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց ընդունելության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մի շարք պարգևներ է հանձնել, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Մայրաքաղաքի բարօրությանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության, մատուցած բացառիկ ծառայությունների, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել՝ ·    «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանին ·    Ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանին, ·    Հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանին, ·    Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանին, ·    «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանին, ·    Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, ·    «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր Ռուբեն Թորոյանին, ·    ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության  առաջին սպայական գումարտակի հրամանատար Արման Հակոբյանին, ·    ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա Աշոտ Սարգսյանին, ·    «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ Արարատ Ավագյանին, ·    ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա Անահիտ Վարդանյանին, ·    Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանին: Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ձեռքբերումների և բարեխիղճ աշխատանքի համար Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Պողոսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։ Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ձեռքբերումների համար «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով են պարգևատրվել Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը և խմբավար, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը: Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար էլ «Երևան քաղաքի սպորտի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրվել են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը և «Երևանի Մալաթիա-Սեբաստիա մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Վարդումյանը: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ցուցաբերվող մշտական ուշադրության  համար` պարգևների արժանացած անձինք վստահեցրել են, որ շարունակելու են պատվով կատարել մասնագիտական իրենց գործունեությունը` սեփական ներդրումն ունենալով Սիրո քաղաք Երևանի զարգացման գործում:
Մեկնաբանություններ