Երևանի օրվա առթիվ մայրաքաղաք այցելած պատվիրակությունները այցելել ենք Ծիծեռնակաբերդ

Երևանի հիմնադրման 2799-րդ  տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաքում գտնվող մի շարք քաղաքների պատվիրակությունների անդամները քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանի և Դավիթ Օհանյանի, վարչական շրջանների ղեկավարների ու ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, պատվիրակություններն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.