Երևանը տոնական հանդերձանքով է սկսել իր ծննդյան օրը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին քաղաքամայր Երևանը սկսել էր նախապատրաստվել դեռ մի քանի օր առաջ, իսկ այս կեսգիշերից տոնական լուսավորությամբ և հանդերձանքով մայրաքաղաքն արդեն պատրաստ էր դիմավորելու ծննդյան օրը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։ Գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակներն արդեն առավոտյան տոնական ձևավորման ամբողջական պատկեր էին ցուցադրում՝ բոլորին փոխանցելով սիրո քաղաքի ջերմությունն ու հմայքը: Գովազդային վահանակներն ու էկրաններն էլ ողողված են Երևանի հիմնադրման օրվա առթիվ շնորհավորանքներով: Երևանի քաղաքապետարանը, մասնավոր կառույցների հետ համատեղ, արել է առավելագույնը՝ մեր համաքաղաքացիների և այս օրերին Երևանում գտնվող հյուրերի համար տոնական մթնոլորտ ապահովելու ուղղությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.