ԵՄ գագաթնաժողովին Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման մասին որոշում չի կայացվի. Մերկել

Թուրքիայի հետ Եվրամիությանը նրա անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման մասին որոշում չի կայացվի Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ գերմանական կառավարության կայքում հրապարակված տեսաուղերձում, հայտնում է ТАСС-ը: «Ես ասում էի, որ մենք ցանկանում ենք քննարկել իրավիճակը Թուրքիայի հետ, այդ պատճառով խնդրել ենք Եվրահանձնաժողովին պատրաստել զեկույց, իհարկե, մենք այժմ որևէ որոշում չենք կայացնի: Բայց ես կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքը, թե ինչ եզրակացություններ դրանից մենք կարող ենք անել»,- ասել է նա: Որպես գործոններից մեկը, որոնք ստիպում են Բեռլինին վերանայել Անկարայի հետ հարաբերությունները, Գերմանիայի կանցլերը նշել է թուրքական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ձերբակալությունները: «Կոնկրետ որոշումներ ես չեմ ակնկալում, բայց կանխատեսում եմ շատ բաց քննարկում»,- հավելել է նա: Նշենք, որ Գերմանիայի տասնյակ քաղաքացիներ Թուրքիայում գտնվում են կալանքի տակ, նրանց թվում է նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 19-20-ը, Բրյուսելում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.