Ավելի քան 600 թուրք պաշտոնյա ապաստան է խնդրել Գերմանիայից

2017 թվականին ավելի քան 600 թուրք պաշտոնյա ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից, հայտնում է deutschlandfunk.de-ն՝ Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը հղումով։ Նշվում է, որ պաշտոնյաներն այսկերպ փորձում են խուսափել 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իշխանությունների սկսած հետապնդումներից։ Վերջերս գերմանական Die Welt-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Գերմանիային քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նշվել էր, որ Գերմանիայի արտգործնախարարությունը մերժել է տվյալ անձի մասին մանրամասն տեղեկատվություն հաղորդել ՝ նրա անվտանգությունն ապահովելու պարտավորությունից դրդված: Հայտնի է միայն, որ թուրք պաշտոնյան դիմել է գերմանական Հեսսեն երկրամասի իշխանություններին: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.