ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին 3500 բեռնատար զենք է մատակարարել. Թուրքիայի վարչապետ

Որոշակի ուժեր փորձում են օգտվել Սիրիայում հյուսիսում անկայունությունից և ռազմական գործողություններից «ահաբեկիչների հսկողության տակ» գտնվող գոտի ստեղծելու ծրագրի իրականացման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բեքիր Բոզդաղը, հայտնում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքով՝ Անկարան բազմիցս հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչներին, որ «այնպիսի կառույցներ, ինչպիսիք են PYD-ը (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) և YPG-ն («Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»), PKK («Քրդականաշխատավորական կուսակցության») ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղավորումներն են»: Չնայած դրան՝ Պենտագոնը նրանց 3500 բեռնատար զենք և զինամթերք է ուղարկել: «Մենք հարցրել և հարցնելու ենք՝ ո՞ւմ դեմ է ուղղվելու այդ զենքը: Անկարան թույլ չի տա իր սահմանների մոտ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող գոտի: Թուրքիան ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել դրա դեմ համապատասխան քայլեր»,- ասել է Բոզդաղը:
Մեկնաբանություններ