
Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան հոկտեմբերի 14-ին այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ, այս մասին տեղեակցնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ դեռևս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը:
Համազարկի իրավունք վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: