
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան վթարի է ենթարկվել Բաքվում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Նասիմինի շրջանում: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատանը պատկանող Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված Toyota Prado ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վիրավորներ չկան:
Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: