6 մթերք կանանց առողջության համար

Հայտնի է, որ կնոջ առողջության համար մեծ նշանակություն ունի հորմոնալ հավասարակշռությունը: Դժվար է գերագնահատել հորմոնների դերը, քանի որ դրանց մակարդակից է կախված քաշը, տրամադրությունը, մաշկի ու մազերի վիճակը և, ընդհանրապես, ինքնազգացողությունը: Հորմոնների նորմալ մակարդակը պահելու և օրգանիզմին առողջ մնալուն կարող են օգնել մի շարք հասանելի և համեղ մթերքները: Ի՞նչ պետք է կինը ավելացնի իր սննդակարգի մեջ առողջ մնալու համար. Լոբի. բջջանյութի բարձր պարունակությունը նպաստում է նորմալ նյութափոխանակությանը: Դրա մեջ պարունակող սպիտակուցը կարող է երկընտրանք ծառայել կենդանական սպիտակուցին: Լոբին սննդակարգում կարող է փոխարինել մսին: Այն նաև ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա` նպաստելով դրա իջեցմանը և ֆիտոէստրոգենների աղբյուր է, որոնք ոչ միայն նպաստում են հորմոնալ ֆոնի կարգավորմանը, այլև կնոջը հակաքաղցկեղային պաշտպանությունն են ապահովում: Սիսեռ. այս մթերքը պարունակում է օրգանիզմի համար անհրաժեշտ 80 նյութ` վիտամիններ, հանքային նյութեր, մեծ քանակությամբ սպիտակուց: Միաժամանակ սիսեռը պարունակում է ընդամենը 120 կիլոկալորիա 100 գր-ի մեջ և կարող է դառնալ բազում համեղ ուտեստների բաղադրիչ: Չրեր. մի փոքր ծիրանաչիրը, արմավը, չամիչը կամ սալորաչիրն օրվա մեջ բավական է օրգանիզմը կարևոր վիտամիններով և հանքային նյութերով ապահովելու համար: Դրանք պարունակում են ֆիտոէստրոգեններ և բջջանյութ, իսկ քաղցր լինելու շնորհիվ կարող են հիանալի փոխարինել կազմվածքի համար վնասակար քաղցրավենիքներին: 600x580 Կտավատի սերմ. կատարյալ մթերք նրանց համար, ովքեր հետևում են առաղջությանը և ցանկանում քաշ գցել: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեն, լիգնան, Օմեգա-3: Ոլոռ. ինչպես և մյուս լոբազգիները, այն սպիտակուցի և ֆիտոէստրոգենի աղբյուր է, սակայն, բացի այդ, պարունակում է նաև երկաթ, մագնիում, կալիում և վիտամին С, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի աշխատանքի համար: Քունջութ. այն առաջինն է ֆիտոստերինի պարունակությամբ: Այս նյութը իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Քունջութը նաև պարունակում է մագնիում, կալցիում, և սեզամոլին` բնական հակաօքսդիանտ, որը պահպանում է հյուսվածքների երիտասարդությունը և նպաստում իմունիտետի ամրացմանը: Քունջութը լինում է սպիտակ և սև: Նախապատվությունն ավելի լավ է տալ սևին, քանի որ այն մաքրված չէ և պահպանել է իր բոլոր օգտակար հատկությունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.