5 արդյունավետ խորհուրդ` լավ քնի համար

Նորմալ քունը մարդու օրգանիզմին պատճառած գլխավոր նվերներից մեկն է: Այն օգնում է պայքարել մրսածության դեմ, ստանալ էներգիա նոր օրվա համար, վերամշակել հիշողությունները և մտքերը: Եվ այսպես, ինչպես սովորել ճիշտ հանգստանալ: Երկարացրեք քունը Հայտնի է, որ Նապոլեոնը քնում էր 4-5 ժամ, իսկ Թոմաս Էդիսոնին բավական էր 4 ժամը: Սակայն նրանք բացառություններ են: Միայն մարդկանց 10%-ը կարող են 7-8 ժամից քիչ քնել առանց վնաս հասցնելու իրանց օրգանիզմին: Քիչ քնելը հանգեցնում է կենտրոնացվածության, ուշադրության, հիշողության վատացմանը: Կարճ քունն ունի մեկ այլ բացասական կողմ ևս՝ ուղեղը սկսում է անջատվել, երբ մարդը չի քնում: Սկզբից անջատվում ես կես վայրկյանով, այնուհետև այդ ժամանակը սկսում է երկարել, իսկ մարդը երբեմն, նույնիսկ, չի գիտակցում, որ քնել է, այսինքն՝ այդ վիճակը նմանվում է գիտակցության կորստի: Ինչպե՞ս պայքարել. եթե դուք ամբողջ աշխատանքային շաբաթ քնում եք 7-8 ժամից պակաս, իսկ հանգստյան օրերին պառկում սովորական ժամի, ապա զարթեցուցիչ մի դրեք: Եթե շաբաթ օրը դուք արթնանում եք նույն ժամին, ուրեմն բավարար եք քնում: Եթե ոչ, ապա աշխատեք չզրկել ձեզ քնելու ավելորդ ժամերից: Այն դեպքերում, երբ դա անհնար է, օրգանիզմը կարող է վարժվել հանգստյան օրերին հանգստանալուն: Դա ամենալավ տարբերակը չէ, սակայն դուք ձեզ առնվազն ավելի լավ կզգաք: Քնի և առողջության կապը Եթե դուք գիշերն արթնանում եք զուգարան գնալու համար, ապա ավելի լավ է քնելուց առաջ նվազեցրեք հեղուկի օգտագործումը: Սակայն, եթե դա տեղի է ունենում գրեթե ամեն գիշեր, ապա դա վատ նշան է: Ամենայն հավանականությամբ ձեր մոտ սկսել է գիշերային ապնոէ՝ շնչառության կանգ: Դա այնպիսի վիճակ է, երբ մարդը չի շնչում 10 վայրկյան և ավելի ու այսպիսի վիճակները կարող են շատ կրկնվել գիշերվա ընթացքում: Արդյունքում, օրգանիզմը չի ստանում բավականաչափ թթվածին, մարդն արթնանում է փոփոխական տրամադրությամբ, սկում են խնդիրներ սրտի և այլ օրգանների հետ: Ի՞նչ կապ կար զուգարան հաճախելը: Սիրտը սկսում է արագ խփել՝ արյան շրջանառությունը լավացնելու համար, և մյուս օրգանները ճնշում են զգում, այդ թվում նաև՝ միզապարկը: Ինչպես պայքարել. բարձն ավելի բարձր դրեք շնչառական ուղիները չարգելակելու համար: Եթե առավոտները զգում եք, որ քիթը լցված է, գիշերը կարելի է կաթեցնել ծովաջրի լուծույթ: 600x580 Ցերեկը մի քնեք Մեծահասակներն, ում ռեժիմը թույլ է տալիս, սիրում են ցերեկվա ժամերին մեկ-երկու ժամ քնել: Դա այդքան էլ լավ չէ, որովհետև, միևնույն է, օրգանիզմը նորմալ չի հանգստանում: Իսկ քնելու ցանկությունն այդ ժամերին գիշերային վատ քնի նշան է: Ինչպես պայքարել. գիշերային քնի երկարությունն ավելացնելուց զատ, փորձեք ցերեկն ամեն երկու ժամը մեկ ուտել: Օրինակ, սպիտակուցային կոկտեյլ առավոտյան 7-ին, ձվածեղ՝ 9-ին և խնձոր ընկույզով՝ 11-ին: Այս պարագայում դուք ճաշին շատ չեք ցանկանա ուտել և ձեր քունը չի տանի: Առավոտյան շուտ արթնացում, թե անքննություն Շատերի մոտ անքննությունը տարբեր է, ոմանք չեն կարողանում քուն մտնել, ոմանք խորը քնել: Այդպիսի մարդիկ առավոտյան արթնանում են ոչ հանգստացած: Նրանք իրենց ավելի վատ են զգում և սովորաբար ավելի երկար են հիվանդանում: Ինչպես պայքարել. հրաժարվեք կոֆեինից կամ նվազեցրեք դրա օգտագործումը: Փորձեք փոխել քուն մտնելու ժամը, գնահատեք քուն մտնելու արագությունը և առավոտյան ձեր վիճակը: Քունը և սպորտը Շատերը սխալմամբ կարծում են, որ քնելուց առաջ սպորտով զբաղվելն օգնում է ավելի շուտ քնելուն: Իրականում դուք դեռ երկար կպառկեք անկողնում բաց աչքերով: Ավելի լավ էսպորտով զբաղվել քնելուց 4-6 ժամ առաջ, որպեսզի հասցնեք սառել և տրամադրվել հանգստին: Ինչպես պայքարել. սպորտով ցանկալի է զբաղվել առավոտյան, իսկ օրվա երկրորդ կեսին զբաղվել թույլ մարմնամարզությամբ: Ընդհանուր առմամբ սպորտը թույլ է տալիս ավելի լավ քնել, ուղղակի անհրաժեշտ է դրա համար ճիշտ ժամանակ հատկացնել:
Մեկնաբանություններ