«Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 14-ին. Երևանի քաղաքապետարան

Կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ն նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝  ժամը 19:30-22:00-ն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նույն օրվա՝ հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը. 15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը, 16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի, 17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ: Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո: Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև մեր համաքաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.